Զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի․ վարչապետ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկի զինծառայողները մասնավոր ճաշարանում, հուլիս, 2019թ․

Ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի, Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետևողականորեն և մինչև վերջ», - վստահեցնում է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Կառավարությունը այս տարվա փետրվարին փոփոխություն կատարեց Զինված ուժերի պարենավորման գործընթացում․ մինչ այդ գործընթացն իրականացվում էր Զինված ուժերի միջոցով, որոշվեց գործընթացում ներգրավել մասնավոր գործընկերոջ: