Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որոնցից 2-ը մահացել են, տեղեկացնում է Առողջապահության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
«Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։ Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում», - Ֆեյսբուքում գրել է Նիկողոսյանը։