Հոնկոնգի դեմոկրատական շարժման ակտիվիստ Ջուշուա Վոնգը ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվելուց հետո ասել է, որ շարժումը չի հանձնվում և շարունակելու է բողոքի ակցիաները:
Վոնգին և նրա գործընկերուհի, ակտիվիստ Ագնես Չոին ձերբակալել են ապօրինի ցույցեր կազմակերպելու մեղադրանքով: Ակտիվիստները լրագրողների հետ զրուցել են ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվելուց հետո:
Հոնկոնգի ոստիկանությունը մերժել է վաղը քաղաքում հանրահավաք և երթ անցկացնելու ընդդիմության հայտերը:
«Մեր նկատմամբ քաղաքական հալածանքներ են, մեզ անցած երեք ամիսների ընթացքում անընդհատ ձերբակալում են: Երկու ամիս առաջ է ավարտվել առաջին կալանքս: Դժբախտաբար, Պեկինի և Հոնկոգնի իշխանության գործելակերպը վկայում է, որ ձերբակալությունները կշարունակվեն»,- ասել է Վոնգը:
«Մենք հստակ տեսնում ենք, որ Հոնկոնգի ռեժիմը փորձում է «սպիտակ ահաբեկչություն» իրականացնել, վախ ստեղծել մարդկանց մոտ, որ նրանք չմասնակցեն զանգվածային բողոքներին: Բայց մենք՝ հոնկոգնցիներս, տեղի չենք տա, մենք կշարունակենք պայքարը դեմոկրատիայի համար»,- Չոն:
Հոնկոնքի իրավիճակի մասին է խոսել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու ֆեդերիկա Մոգերինին:
«Միանշանակ Հոնկոնգի զարգացումները, հատկապես այն, ինչ տեղի է ունենում վերջին ժամերին, չափազանց մտահոգիչ են: Մենք ենթադրում ենք, որ Հոնկոնգի իշխանությունը պետք է հարգի հավաքներ անցկացնելու, կարծիքներ արտահայտելու և խաղաղ ցույցեր կազմակերպելու մարդկանց իրավունքը»,- ասել է Մոգերինին: