Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները քննարկում են Իրանի միջուկային ծրագրի հարցը

Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները քննարկում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ դեռևս 2015թ․ ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանելու հարցը՝ Թեհրանի նկատմամբ Միացյալ Նահանգների շարունակվող ճնշման ֆոնին:

Սպասվում է, որ երեք արտգործնախարարների միջև Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ընթացող բանակցություններին այսօր կմիանա Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Նշվում է, որ քննարկման օրակարգում է Պարսից ծոցում անվտանգ նավարկության հարցը, ինչը վերջին շրջանում հայտնվեց օրակարգում նավթատար տանկերների նկատմամբ հարձակումների պատճառով: