Հոնկոնգի ոստիկանությունը մերժել է շաբաթ օրը քաղաքի կենտրոնում և արևմտյան արվարձաններում հանրային հավաք և երթ անցկացնելու հայտերը:
Ըստ ոստիկանների, մերժումը բխում է հասարակական կարգուկանոնն ապահովելու անհրաժեշտությունից:
«Մենք ենթադրում ենք, որ կա արմատական ցուցարարների կողմից անկարգություններ հրահրելու շատ մեծ հավանականություն: Դա շատ լուրջ վտանգ է քաղաքի համար, ոստիկանները պարտավոր ենք միջոցներ ձեռնարկել և պաշտպանել մարդկանց կյանքն ու գույքը»,- ասել է Հոնկոնգի շրջանային ոստիկանության հրամանատար Պատրիկ Կվոկը:
Հատուկ կարգավիճակով Չինաստանի կազմում գտնվող Հոնկոնգում ավելի քան երեք ամսվա ընթացքում գրեթե անդադար զանգվածային բողոքներ են: Պաշտոնական Պեկինը դատապարտել է այդ ընդվզումները, սակայն դեռևս խուսափում է ուժային միջամտությունից: