ԱՄՆ-ը և Թալիբան շարժումը մոտ են պատմական գործարքի կնքմանը

Աֆղանստան ֊֊ Blackhawk ուղղաթիռը վայրէջք է կատարում ամերիկյան ռազմաբազայում, 4-ը օգոստոսի, 2019թ․

ԱՄՆ և Թալիբան շարժման առաջնորդները մոտ են պատմական գործարքի կնքմանը, որը կարող է վերջ տալ Աֆղանստանում արդեն 18 տարի շարունակվող հակամարտությանը:

Օգոստոսի 28-ին Պակիստանում թալիբների բարձրաստիճան հրամանատարը տեղեկացրել է, որ ստացել են նախագիծը, ուշադիր ընթերցում են այն:

Թալիբան շարժումը հրաժարվել է ուղղակիորեն բանակցել պաշտոնական Քաբուլի՝ ԱՄՆ֊ի աջակցությունը վայելող աֆղանական կառավարության հետ:

Գործարքի առանցքային դրույթն այն է, որ ամերիկյան ուժերը աստիճանաբար դուրս գան Աֆղանստանից, փոխարենը թալիբները խոստանում են երկիրը չդարձնել հենակետ միջազգային զինյալների համար: