Լեյբորիստների առաջնորդը անընդունելի է համարում խորհրդարանի աշխատանքը սառեցնելու մտադրությունը

Բրիտանիայի Համայնքների պալատում ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը ասել է, թե խորհրդարանի աշխատանքը սառեցնելու վարչապետի մտադրությունը անընդունելի է և հարված ժողովրդավարությանը: Նա պնդել է, որ Բորիս Ջոնսոնը նման քայլի է դիմում «Բրեքզիթ»-ը առանց Բրյուսելի հետ համաձայնության իրականացնելու համար:

«Նա ցանկանում է սառեցնել խորհրդարանի գործունեությունը՝ կանխելու համար այդ հարցի քննարկումը», - ասել է Քորբինը՝ հավելելով, թե հաջորդ շաբաթ, երբ խորհրդարանը արձակուրդից հետո նիստ գումարի, առաջին հերթին պետք է փորձեն վարչապետի մտադրությունը կանխելու օրինագիծ ընդունել. «Իսկ երկրորդը, ինչ-որ պահի մենք նրան անվստահության մարտահրավեր կնետենք», - ասել է լեյբորիստների առաջնորդը: