Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն պահանջել է, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ներողություն խնդրի, որից հետո միայն Բրազիլիան կքննարկի «Մեծ յոթնյակի» երկրներից 22 միլիոն դոլար օգնություն ստանալու հարցը, որն ուղղվելու է Ամազոնի հրդեհների դեմ:
Բոլսոնարոն մեղադրել է Մակրոնին՝ իրեն «ստախոս» անվանելու համար: Բրազիլիայի նախագահի խոսքով, Ֆրանսիայի նախագահի մեկնաբանությունները հարված են Բրազիլիայի ինքնիշխանությանը:
Անդրադառնալով Ամազոնում անտառների հրդեհներին՝ Մակրոնը Twitter-ում գրառում էր կատարել՝ «Մեր տունը այրվում է»: Սա հարուցել էր Բրազիլիայի նախագահի դժգոհությունը: