Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի վարչապետի պաշտոնը, ըստ ամենայնի, առաջարկելու է 35 ամյա Օլեքսի Հոնչարուկին, ով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը նույնպես նշել էր Հոնչարուկի անունը, մանրամասնելով, որ նախագահ Զելենսկին հակված է հենց նրան տեսնել վարչապետի պաշտոնում:
Անցած ամիս Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վոլոդիմիր Զելենսկու գլխավորած «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստացավ 254 տեղանոց խորհրդարանի մանդատների մեծամասնությունը: Օրենսդիր մարմնում մեծամասնություն ստացած ուժը իրավունք է ձեռք բերում նշանակել երկրի վարչապետ, գլխավոր դատախազ և իշխանության գործադիր թևի այլ պաշտոնյաների: