Հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում է կայացվել, այս մասին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ աշխատանքային հանդիպման ավարտից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով», - գրել է վարչապետը։