Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ազատության» հարցին ի պատասխան հաստատեցին տեղեկությունը, որ Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցի տարածքում հրդեհ է բռնկվել:
«Հրդեհը սկսվել է առավոտից՝ ժամը 10֊ից, այս պահի դրությամբ այրվել է մոտ 2 հեկտարի չափ տարածք: Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում, եթե անհրաժեշտություն լինի խմբեր կմոտեցնենք», - «Ազատության» հետ զրույցում նշեց ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը:
Ավելի վաղ հրդեհի մասին ահազանգել է քաղաքացիական ակտիվիստ Հայկ Բարսեղյանը, ով գտնվում էր «Շիկահողի» արգելոցի տարածքում: Բարսեղյանը մտահոգություն էր հայտնել, որ կրակը կարող է տարածվել: