Հոնկոնգի ոստիկանությունը առաջին անգամ ջրցան մեքենա է օգտագործել, իսկ ոստիկաններից առնվազն մեկը կրակոց է արձակել օգոստոսի 25-ին ցուցարարների հետ բախումների ժամանակ: Ցուեն Վան շրջանում անցկացվող հանրահավաքը վերաճել է ցուցարարների և ոստիկանների միջև սաստիկ բախման:
Արդեն երկու ամիս շարունակվող բողոքի զանգվածային ցույցերն ու ակցիաները ուղղված են ինքնավարության կարգավիճակ ունեցող Հոնկոնգի վրա Չինաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունը ուժեղացնելու՝ Պեկինի փորձերի դեմ:
Երեկ Հոնկոնգի ոստիկանությունը հայտնել էր, որ գիշերվա ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ 29 ցուցարար էր բերման ենթարկվել: