«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 25-ին, ժամը 05:24-ին Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, ժամը 13:53-ին հրդեհը մարվել է, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհի հետևանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)` լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք: