Ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է: Այս մասին ժամեր առաջ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր», - փոխանցում է Փաշինյանը:
Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված է Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարել է 1999 թվականի հունիսից մինչև 2000 թվականի մայիս: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն զինվորական կոչումից զրկելը Հարությունյանը անօրինական է համարում, իսկ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցությունը, որին նա անդամակցում էր, որակել է քաղաքական հետապնդում: