Տավուշում ավտովթարի հետևանքով զինծառայողներ են տուժել․ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Այսօր ժամը 03:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Դեպքը պատահել է Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՊՆ զորամասի հարևանությամբ: Բոլոր տուժածները զինծառայողներ են․ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրում է, որ «որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել»: