Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է հարևան Ֆինլանդիա, որտեղ քննադատել է Միացյալ Նահանգներին նոր հրթիռի փորձարկման համար։
Ֆինլանդիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է՝ ԱՄՆ-ի կողմից նոր հրթիռի փորձարկումը, որն արգելված էր Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին այժմ չգործող պայմանագրով, նոր սպառնալիքներ է ներկայացնում, որոնք կպահանջեն Կրեմլի պատասխանը։
Ֆինլանդիայում կայացած բանակցությունների օրակարգում երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն էին, տնտեսության և ներդրումների վերաբերյալ հարցերը:
Պուտինը ասուլիսի ժամանակ մեծապես անդրադարձել է միջազգային հարցերին և Ռուսաստանի ներքին խնդիրներին, այդ թվում՝ Մոսկվայում ընթացող բողոքի ակցիաներին, որոնք նա «նախընտրական լարվածություն» է անվանել: