Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, երկրի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 օդանավի օդաչու Ռաշադ Ատակիշևի մարմինը հայտնաբերվել է Կասպից ծովի հատակում:
Երկրի ռազմական գերատեսչությունը չի հստակեցնում օդանավի կործանման պատճառը: Ըստ պաշտոնական վարկածի, ուսումնավարժական թռիչքի ժամանակ կապն օդանավի հետ հանկարծ ընդհատվել է, այն անհետացել է ռադարներից և ընկել Կասպից ծովը: