Երեկ ժամը 02:40 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրիի օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել:
«Ժամը 02:41-ին կապ է հաստատվել Քաղաքացիական ավիացիայի Կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարի հետ, ով հաղորդեց, որ ժամը 21:04-ին «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա (Վնուկովո)-Գյումրի 855 չվերթն իրականացնող Բոինգ 738 օդանավը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է: Ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր. տուժածներ չկան», - ասված է Հայաստանի ԱԻՆ-ի այսօր տարածած հաղորդագրությունում: