Վարչապետ․ Զինվորների մարտական հերթապահության պայմանների բարելավմանը հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրամադրվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանների բարելավմանը: Այդ մասին այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար», - գրում է վարչապետը: