Պերմում բետոնե պատին մարդատար ավտոբուսի բախվելու հետևաքնով առնվազն մեկ ուղևոր է զոհվել, երեք տասնյակից ավելի վիրավորներ կան, որոնցից մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Վիրավորների թվում նաև երեխաներ կան:
Օգոստոսի 17-ին տեղի ունեցած վթարի մասին տեղի պաշտոնյաներն ասում են, թե վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը «տեխնիկական խնդիրների» պատճառով:
Իրավապահները քրեական գործ են բացել ուսումնասիրելով նաև այլ վարկածներ, մասնավորապես անվտանգության կանոնների խախտումը, որը հանգեցրել է մահվան: