Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների թագավորին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին` արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել թագավորական ընտանիքին և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին: