Էլվիս Փրեսլիի երկրպագուները Մեմֆիսում նշել են «ռոք-ն-ռոլի արքայի» մահվան 42-րդ տարելիցը:
Արարողությունը տեղի է ունեցել Գրեյսլենդում, որտեղ ժամանակին բնակվել է լեգենդար երգիչը: Այսօր այնտեղ է գտնվում Էլվիս Փրեսլիի թանգարանը:
Փրեսլին մահացել է 1977 թվականի օգոստոսի 16-ին սրտի կաթվածից, 42 տարեկանում:
Օգոստոսի 15-16-ը Մեմֆիսում ամեն տարի կազմակերպվում է «Էլվիսի շաբաթը»:
Ամեն տարի մոտ կես միլիոն մարդ է այցելում Գրեսյլենդի համալիր, իսկ «Էլվիսի շաբաթվա» օրերին այցելուների թիվը գերազանցում է 20 հազարը:
Էլվիս Փրեսլին Ամերիկայում աստղ է դարձել 1956 թվականին՝ անմիջապես իր առաջին սկավառակը թողարկելուց հետո:
Երգելուց բացի Էլվիս Փրեսլին հաջողությամբ խաղացել է հոլիվուդյան ֆիլմերում: