Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է․ Արսեն Թորոսյան

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ»,- գրել է նախարարը։

Թորոսյանը նշել է, որ 2018-ի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4,9 տոկոս, իսկ 2019-ի նվազումը 2018-ի համեմատ՝ 0,9 տոկոս։