Կանադայից հյուսիս, Արկտիկայում, ամերիկացիների գլխավորած գիտական արշավախումբը սառույցների մեջ պլաստիկ տարրեր է հայտնաբերել: Գիտնականները նշել են, թե դա ցույց է տալիս, որքան շատ են աղտոտված օվկիանոսները, որ պլստիկ տարրերը անգամ հասել են կուսական Արկտիկայի սառույցներին:
Գիտական 18-օրյա արշավախմբի նպատակը պլաստիկ տարրեը հայտնաբերելը չէր: Նրանք ուսումնասիրում էին կլիմայի փոփոխության ազդեցությունը Արկտիկայի վրա, բայց հորատման միջոցով վերցրած սառույցների փորձանմուշներում հանդիպեցին նաև պլասիկ աղտոտվածության մարտահրավերներին: