Ուժեղ փոթորիկ Ճապոնիայի արևմտյան շրջաններում

Արխիվային լուսանկար

Ճապոնիայի արևմուտքում հորդառատ անձրևների ու փոթորիկի պատճառով իշխանությունները շուրջ 400 հազար մարդու խորհուրդ են տվել հեռանալ վտանգավոր շրջաններից:

«Կրոսա» անվանումը ստացած փոթորիկը, որը թարգմանած նշանակում է «Կռունկ», ուժեղ քամիներ է առաջացրել, որոնք պոռթկումների պահերին հասնում են ժամում 162 կիլոմետր արագության: Հարյուրավոր ավիաչվերթներ հետաձգվել են: