Հունիսից մինչ հիմա Հոնկոնգում 748 ցուցարար է ձերբակալվել

Բողոքի ակցիա Հոնկոնգում, արխիվ

Անցած հունիսից Հոնկոնգում սկսված զանգվածային ցույցերի մասնակիցներից ոստիկանությունը մինչ այսօր 748 ցուցարար է ձերբակալել, 115-ի դեմ քրեական հետապնդում է սկսվել: Այս տվյալները ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են Հանկոնգում օգոստոսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:

Ցուցարարները բողոքում են արտահանձման նոր օրինագծի դեմ, որը հնարավորություն կտա Հոնկոնգի բնակիչներին հանձնել Չինաստանի իրավապահներին: Ցուցարարները պնդում են, որ օրենքն ընդունվելու դեպքում Պեկինը այն կարող է օգտագործել քաղաքական նպատակներով՝ ճնշելու համար իշխանությանը քննադատողներին: