Հայաստան-Ռուսաստան-ՀԱՊԿ քննարկումներ ՀՀ ՊՆ-ում

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Օգոստոսի 14-15-ը Հայաստանի Պաշտպանության նախարարությունում անցկացվում են ՀՀ Զինված ուժերի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի և Ռուսաստանի Պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչների միջև քննարկումները: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: