Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Արսեն Այվազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։
2018-ի օգոստոսի 20-ից ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Այվազյանը զբաղեցնում էր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը: