Հոնկոնգի օդանավակայանում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Լրատվական գործակալությունները հայտնում են, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք փորձել են արգելափակել շենքի մուտքը: Առնվազն երկու մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է:
Տասներորդ շաբաթը շարունակվող հակակառավարական ցույցերը կաթվածահար են արել Հոնկոնգը, բողոքի զանգվածային ակցիաների պատճառով պարբերաբար չեղարկվում են օդանավակայանի բոլոր չվերթները:
Չինաստանին մաս կազմող Հոնկոնգում մարդկանց փողոց է դուրս բերել արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծը: