Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ որոշմամբ, Սիրիա է ուղարկվել ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը:
Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, օգնությունն ուղարկվել է կենտրոնի միջոցների հաշվին:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը 9 բեռնատարներում բեռնված մարդասիրական օգնությունը ճանապարհել է Սիրիա:
Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:
Օգնությունը կհանձնվի Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ կիրականացվի հետագա բաշխումը: