Նորվեգիայում մզկիթի վրա հարձակված անձին բերել են դատարան

Նորվեգացի ոստիկան Ռունե Սկյոլդի ասուլիսը, Օսլո, 10 օգոստոսի, 2019թ.

Նորվեգիայում անցած շաբաթ օրը մզկիթում հավատացյալների վրա կրակ բացելու և դրանից ավելի վաղ տանը խորթ քրոջը սպանելու մեջ կասկածվող Ֆիլիպ Մանսհաուսն այսօր առաջին անգամ բերվել է դատարան:

Իրավապահները ցանկանում են խափանման միջոց ընտրել 4 մեկամսյա կալանքը՝ սպանություն կատարելու և ահաբեկչական գործողություն ծրագրելու հոդվածներով:

21-ամյա Մանհաուսը հերքում է մեղադրանքը: Փաստաբանի փոխանցմամբ, նա հրաժարվում է խոսել քննիչների հետ:

Ըստ ոստիկան Ռունե Սկյոլդի, Ֆիլիպ Մանհաուսը վերջին ժամանակաշրջանում պարբերաբար հնչեցրել է ծայրաստիճան աջակողմյան հայտարարություններ և ատելությամբ է խոսել միգրանտների մասին:

Մանհաուսին մզկիթում չեզոքացրել և ոստիկաններին է հանձնել պակիստանցի նախկին զինծառայող Մոհամադ Ռաֆիքը:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Մանհաուսը կարող է դատապարտվել մինչև 21 տարվա ազատազրկման: