Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա, այսօր հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում են Արմեն Սարգսյանի հանդիպումները STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև այցը հայտնի Թեյդե աստղադիտարան:

Մինչ այդ Հայաստանի նախագահը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: