Բերդիմուհամեդովը բացել է Կասպյան համաժողովը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, Թուրքմենբաշի, 12-ը օգոստոսի, 2019թ.

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այսօր բացել է Կասպյան տնտեսական համաժողովը, որը գումարվել է Թուրքմենբաշի քաղաքի մոտ գտնվող Ավազայի զբոսաշրջիկների կենտրոնում:

Դա նրա առաջին հանրային ելույթն է հուլիսի 5-ից հետո: Հուլիսի 20-ին ռուսական լրատվամիջոցները լուրեր են տարածել 62-ամյա Բերդիմուհամեդովի ծանր առողջական վիճակի և նույնիսկ մահվան մասին, սակայն պաշտոնական Աշգաբատը թեման չի մեկնաբանել:

Այսօր Բերդիմուհամեդովը խոսել է 20 րոպե, դատելով հեռւստառեպորտաժից՝ նա կայտառ էր և առողջ:

Կասպյան տնտեսական համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Ադրբեջանի վարչապետերը և Իրանի առաջին փոխնախագահը:

Համաժողովի շրջանակներում Բերդիմուհամեդովն օտարերկրացի ղեկավարների հետ առանձնազրույցներ է ունեցել: