Հուլիսի 24-ին կործանված ադրբեջանական ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 օդանավի որոնողական աշխատանքներին կմիանան ռուսաստանցի մասնագետները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:
Երկու շաբաթ առաջ, ըստ պաշտոնական վարկածի՝ ուսումնավարժական թռիչքների ժամանակ, օդանավի հետ կապի հանկարծակի կորել է, այն անհետացել է ռադարներից և ենթադրվում է, որ ընկել է Կասպից ծովը:
Հաղորդվում է, որ օդանավն ու օդաչուին հայտնաբերելու աշխատանքներում կներգրավվեն նաև ջրասուզային սարքավորումներ: