Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում երկու զանգվածային սպանություններից հետո նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը զենքի վաճառքի նկատմամբ:
«Հանրապետականներն ու դեմոկրատները պետք է միավորվեն այս հարցում», - Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Շաբաթ օրը Տեխասի նահանգի Էլ Պասո ավանում զինյալը «Ուոլմարտ» խանութում կրակ է բացել հաճախորդների վրա: Սպանվել է 20 մարդ, ևս 26 հոգի վիրավորվել է: Այդ միջադեպից 16 ժամ հետո Օհայո նահանգում՝ Դեյթոնում, մեկ անձ 9-ը մարդ է սպանել: Առնվազն 16 մարդ վիրավորվել է: