Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Արցախ։ Նա Լեռնային Ղարաբաղում է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում։
Ստեփանակերտի օդանավակայանում Փաշինյանին դիմավորեց Արցախի ղեկավար Բակո Սահակյանը։ Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նշենք, որ այսօր ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողության ժամանակ վարչապետը հանդես կգա ելույթով: