Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 300 ընդդիմադիր ցուցարարի:
Ռուսաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական դումայի ընտրություններում ընդդիմության թեկնածուներին չգրանցելու որոշումից վրդովված տասնյակ հազարավոր ակտիվիստներ մեկ շաբաթ առաջ էլ են կազմակերպել իշխանության կողմից չարտոնված ցույց, որի ավելի քան 1300 մասնակիցներ ձեբակալվել են:
Այսօր Մոսկվայում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումներ են տեղակայված:
Մոսկովյան իշխանությունն ընդդիմության գործողությունները որակել է որպես «սադրանք» և հայտարարել է, որ բոլոր օրինական միջոցներով կկասեցնի ապօրինի ակցիաները:
Այսօր ձերբակալվածների թվում է նաև ընդդիմության ակտիվիստներից հացադուլավոր Լյուբով Սոբոլը:
Անվանի ընդդիմադիր մեկնաբան և բլոգեր Վիկտոր Շենդերովիչն ասել է, որ այսօր իրավիճակը փոխելու վերջին հնարավորությունն է:
«Կառավարությունը պատրաստ է ֆիզիկական ուժի գործադրման, իշխանությունը կարող է աղետալի առճակատման գնալ»,- ասել է Շենդերովիչը և ավելացրել. - «Իհարկե, ես էլ եմ վախենում, հնարավոր չէ մերվել բռնության հետ»:
Մոսկվայի իշխանությունները կենտրոնում գտնվող հիմնարկների և ընկերությունների աշխատակիցներին կարգադրել են դադարեցնել աշխատանքը և հեռանալ: