ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հանրապետական կոնգրեսական Ջոն Ռաթքլիֆին Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրելու մտադրությունից:
«Նա հրաշալի մարդ է, ես հարցրեցի՝ կուզե՞ս երկու-երեք ամիս անցնել այդ քավարանով, դա բարդ կլինի, ես գիտակցում եմ, թե ուր է ուզում տանել մամուլը», - ասել է Թրամփը:
Նրա փոխանցմամբ, ամերիկյան լրատվամիջոցները շատ անարդար են գտնվել Ռաթքլիֆի նկատմամբ:
Մամուլը գրել է, թե Ռաթքլիֆը նման կարևոր կառույց ղեկավարելու փորձ չունի և չափազանց նվիրված է Թրամփին, հետևաբար, չի կարողանա որպես Ազգային հետախուզության ղեկավար նախագահին ներկայացնել ճշմարիտ, անաչառ, բայց Թրամփի համար տհաճ բովանդակության վերլուծություններ ու զեկույցներ:
Թրամփը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակի Ազգային հետախուզության տնօրենի նոր թեկնածուի անունը: