Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում այսօր մեկնարկել է Հարավասիական երկրների ընկերակցության (ASEAN) արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Համաժողովի օրակարգի հիմնական հարցերն են Հարավչինական ծովին, տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին, միջուկային բանակցություններին առնչվող խնդիրները:
Համաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Հարավային Կորեան եռակողմ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու Կորեական թերակղզու կայունության հարցերը: