«Լևադա-Կենտրոնի» վերջին հարցումների տվյալներով՝ ռուսաստանցիների 38 տոկոսը չի ցանկանում, որ 2024 թվականից հետո Վլադիմիր Պուտինը մնա նախագահի պաշտոնում: Նման կարծիք հայտնող ռուսաստանցիների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 11 տոկոսով:
Կրեմլում Պուտինի մնալուն կողմ են արտահայտվել հարցվածների 54 տոկոսը: Ռեկորդային ցածր է չկողմնորոշվածների քանակը՝ ընդամենը 8 տոկոս:
Հարցումն անցկացվել է հուլիսի 18-24-ը:
ՌԴ գործող օրենսդրությամբ՝ Վլադիմիր Պուտինը չի կարող երեք անգամ անընդմեջ (իսկ ընդհանուր առմամբ՝ հինգ անգամ) առաջադրվել նախագահի թեկնածու, ուստի չի կարող մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին: