Պանամայի առափնյա պաշտպանության պարեկային նավերը կալանքի տակ են վերցրել մի նավակ, որում եղել է մոտ 4 տոննա կոկաին:
Թմրանյութի մաքսանենգներին ձերբակալել են Իսլա Գրանդե կղզու մոտակայքում:
«Հարյուր ձիաուժի չորսական շարժիչներով այս նավակում Կոլումբիայի հինգ քաղաքացիներ էին, նրանք փորձել են հասնել մեր ափ, բայց մեր նավը դա կանխել է: Կոլումբիացիների նավակում եղել է արգելված թմրանյութով լցված 3989 պարկ», - ասել է Պանամայի առափնյա պարեկային ծառայության տնօրեն Խուան Մանուել Պինոն:
Կենտրոնական Ամերիկան և Մեքսիկան համարվում են հիմնական տարանցիկ ուղիները, որոնցով մաքսանենգները կոկաինը հասցնում են ամերիկյան սև շուկա: