Փոխհրաձգություն Ադրբեջան - Իրան սահմանին, վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ

Ավտոճանապարհ Ադրբեջան - Իրան սահմանին, արխիվ

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ երեկ ուշ երեկոյան մի խումբ անձինք փորձել են հատել Իրանի և Ադրբեջանի պետական սահմանը:

Հաղորդվում է, որ Իրանի տարածքից նկատելով մարդկանց ադրբեջանցի սահմանապահները փորձել են կանխել նրանց տեղաշարժը, սակայն վերջիններս զինվորականների պահանջներին չեն ենթարկվել և տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ:

Թեև սահմանախախտներին չի հաջողվել ներխուժել ադրբեջանական տարածք, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են նաև, որ «նրանց մոտ թմրանյութեր են եղել»:

Պաշտոնական Բաքուն Իրանի իշխանություններից պահանջում է հայտնաբերել իրավախախտներին և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց: