Ավիաաղետից երեք օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը չի հաջողվում գտնել ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 օդանավի օդաչուին։
«Օդանավն ու օդաչուին հայտնաբերելուն ուղղված անհետաձգելի միջոցառումները շարունակվում են», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել են երկրի ռազմական գերատեսչությունից:
Ադրբեջանական ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 օդանավը կործանվել է հուլիսի 24-ին ուսումնավարժական թռիչքների ժամանակ: Ըստ պաշտոնական վարկածի՝ օդանավի հետ կապը հանկարծակի կորել է, այն անհետացել է ռադարներից, և ենթադրվում է, որ ՄիԳ-ը ընկել է Կասպից ծովը: Ավիաաղետի պատճառների քննության արդյունքների մասին չի հաղորդվում։