Փոմփեոյի պնդմամբ՝ Իրանը Shahab-3 միջին հեռահարության հրթիռներ է արձակել

Իրանը Shahab-3 հրթիռ է արձակում, արխիվ

Իրանի իշխանությունները Shahab-3 տեսակի միջին հեռահարության հրթիռներ են արձակել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության տվյալները: Պետքարտուղարի խոսքով, հրթիռները գրեթե 1000 կիլոմետր հեռավորության թռիչք են իրականացրել՝ հատելով երկրի սահմանը:

Պաշտոնական Թեհրանն առայժմ չի արձագանքել այս պնդումներին:

Երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել են անցյալ տարվա մայիսին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով տնտեսական պատժամիջոցները այդ երկրի նկատմամբ: