Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
«Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար», - ասված է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Եգիպտոսում Հայաստանի դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580: