Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Այսօր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմամբ:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման եղանակները:

Բանակցությունների արդյունքներով Մնացականյանը և Զալկալիանին հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Զոհրաբ Մնացականյանը Վրաստանում է երկօրյա այցով: Նախատեսված են հանդիպումներ նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի և վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: