Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադը երեկ այցելել է Քաբուլ՝ վերջին շաբաթներին այս երկրում իրավիճակի սրման հետ կապված:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ բանագնացի այցը կշարունակվի մինչև օգոստոսի 1-ը, Խալիլզադը կլինի նաև Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ հակամարտությանը վերջ տալու և խաղաղության գործընթացին նպաստելու ընդհանուր ջանքերի շրջանակներում։
Քաբուլում ԱՄՆ բանագնացը Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու է խաղաղության գործընթացին նպաստող հաջորդ քայլերը՝ հստակեցնելու ազգային բանակցային խմբի շրջանակը, որը կարող է մասնակցել ներաֆղանական բանակցություններին։
Դոհայում Զալմայ Խալիլզադը կհանդիպի «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ։