Թուրքիան հակաքայլերի կդիմի, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի Անկարայի դեմ ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: Այս մասին այսօր հեռարձակված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով նման պատժամիջոցները «անընդունելի կլինեն»: Դրա հետ մեկտեղ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ սահմանելու ցանկություն չունի:
«Չեմ կարծում, որ ի վերջո ամերիկացիները որոշեն պատժամիջոցներ սահմանել», - նշել է Չավուշօղլուն: