Առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, զգուշացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Այսօր ցերեկը, հուլիսի 21-25-ը Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա 3-4 աստիճանով։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: