Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ հայկական զինուժի կրակոցների հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ Ջեյհուն Բայրամովը:
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Լեյլա Աբդուլաևայի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ հայ-ադրբեջանական սահմանին:
Աբդուլաևան նշել է, որ կրակոցները տեղի են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտության մասին հայտարարությունից ժամեր անց:
Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Ադրբեջանի պնդումներին: